Սնունդի և առողջ ապրելակերպի ոլորտի ստարտափները կարող են շահել 2500$
Շարունակելով համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ «Sevan Startup Summit»-ը ձեռք է բերել համաձայնություն «Art Lunch»-ի հետ։ Սամմիթի շրջանակներում «Art Lunch»-ը կանցկացնի հատուկ մրցույթ սննդի և առողջ ապրելակերպի հետ կապված ստարտափների միջև։ Հաղթողն ընտրվելու է «Art Lunch»-ի կողմից հուլիսի 28-ին` Սամմիթի շրջանակներում։ «Art Lunch Battle»-ի առաջին տեղը զբաղեցրած ստարտափը կստանա 2500$ խրախուսական մրցանակ։
Լինելով Հայաստանի առաջատար սննդի ցանցերից մեկը՝ «Art Lunch»-ը կարևորում է առողջ սնունդը և առողջ ապրելակերպը։ Ինչպես նշել է «Art Lunch»-ի հիմնադիր Բակուր Մելքոնյանը․ «Մենք պատրաստ ենք ամեն ձև օժանդակել սամմիթի կազմաակերպիչներին, որպեսզի այն անցկացվի հնարավորինս լավ պայմաններում։ «Art Lunch»-ը միշտ էլ կարևորել է սննդի որակն ու սպասարկման ոլորտը։ Մենք ցանկանում ենք ամեն ձև խրախուսել ոլորտի նորարարներին և հուսով ենք, որ այս սահմանված մրցանակը կօգնի նրանց, որպեսզի չհանձնվեն։ «Sevan Startup Summit»-ը մեծ դռներ է բացում բոլոր նրանց առջև, ովքեր հավատում են իրենց ուժերին։»
Հիշեցնենք, որ սամմիթը կանցկացվի հուլիսի 24-ից 31-ը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 20-ը։ Հայտագրումը և մասնակցությունն անվճար է: Բոլոր հետաքրքրվածները կարող են գրանցվել www.sss.am կայքում և «Sevan Startup Summit»-ի ֆեյսբուքյան էջում։