27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուշագրավ զարգացում կուրսանտի սպանության գործով

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դիմել  է ՀՀ փաստաբանների պալատ: Հովիկ Արսենյանի նկատմամբ  դատարանը դատական սանկցիա կիրառելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դատական նիստի ընթացքում առանց նախագահողի թույլտվության փաստաբանը նստած տեղից հայտարարություններ է  արել:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք,  դատարանը վերջինին պարզաբանել է, որ նման վարքագիծը որակվում է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, խոչընդոտ դատական նիստի համար, սակայն, պաշտպանը շարունակել է դրսևորել նույն վարքագիծը` նշելով «հա, ես միշտ էլ անհարգալից եմ»: Դրանից հետո դատարանը փորձել է ճշտել պաշտպանի խոսքերը, իսկ վերջինն այն վերահաստատել է` ասելով. «հա, մինչեւ դատարան չունենանք, միշտ էլ անհարգալից եմ»:

Դատարանը նշված արտահայտությունները գնահատել է ոչ հարիր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի համար եւ որոշում կայացրել փաստաբան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել ՀՀ փաստաբանների պալատ:

«Դատարանը հարցը սարկազմով տվեց , ես էլ սարկազմով պատասխանեցի: Այդքան բան է եղել ընդամենը: Սրանից ավելի հիմա ոչինչ չեմ կարող ասել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:

Դատական ընթացքը փաստաբանը գնահատում է նորմալ.«Նորմալ դատավարական պրոցես է»,-ասաց նա:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ