08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օպտիմալացումը չպետք է միայն կրճատումներով սահմանափակվի /տեսանյութ/

Դպրոցների օպտիմալացումն անհրաժեշտ է, բայց հարկ է հաշվի առնել մի հանգամանք. տվյալ գործընթացը միայն կրճատումներով չպետք է սահմանափակվի, հարկավոր է կրթության որակի փոփոխություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

 «2003-2004թթ. իրականացված դպրոցների օպտիմալացման հետևանքով 3159 ուսուցիչ է կրճատվել, փակվել է 1741 դասարան, դա մոտ 60 դպրոց է լինում: Այդ տարիներին տեղի ունեցած օպտիմալացման գործում կարևորն այն էր, որ վարկային ծրագրով կրճատված ուսուցիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերվեց՝ չորս տարբեր ուղություններով, որոնց թվում էին վեց ամիսների ընթացքում միանվագ գումար ստանալը, փոքր բիզնես հիմնելու հնարավորության ընձեռում: Վերջինը, ցավոք սրտի, շատ քիչ հետաքրքրություն առաջացրեց աշխատանքից ազատված ուսուցիչների մոտ: Եթե այն տարիներին սոցիալական աջակցության այս ծրագիրը կար, ապա հիմա չկա, մարդկանց ուղղակի կրճատում են, դուրս գցում: Ամենացավալին այն է, որ ես չեմ տեսնում ուսուցիչների պահանջատիրությունը, որոնք կբարձրաձայնեին այս ամենի մասին»: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ