21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Էրդողանը պիտի հասկանա՝ ԱՄՆ-ն Թուրքիան չէ» /տեսանյութ/

Գրեթե տասը օր առաջ համացանցում  հայտնվեց մի տեսանյութ,   որում ակնհայտերեն  երևում էր՝  ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական Demokrathaber.com լրատվակայքը մանրամասնեց՝  միջադեպը տեսանկարահանել է «Ամերիկայի ձայնը»:

Դրանում պարզ երևում  էր,  որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայից հետևում էր խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված հարձակմանը, ապա դուրս էր եկել   մեքենայից և շարունակել  դիտել բախումը:

Այս իրադարձությունը, բնականաբար, մեծ  աղմուկ բարձրացրեց լրատվադաշտում:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  թուրքագետ Հակոբ Չաքրյանը լրագրղների հետ զրույցում նշեց՝ Թուրքիայում կա ընտրազանգված, որը նույնիսկ հիանում է Էրդողանով, պարծենում, որ իրենց նախագահի թիկնազորը կարողացել է  ԱՄՆ-ում մարդկանց ծեծի ենթարկել, որոշներն էլ ուրախ են այն  բանի համար, որ  իրենց երեխաների համար կազմակերպվում են Ղուրանի ուսուցման դասընթացներ, կամ էլ ուսուցչունին իրավունք ունի գլխաշորով գնալ դպրոց ու դասավանդել:

«Բայց մի բան Էրդոյանը պիտի  լավ հասկանա.  ԱՄՆ-ն Թուրքիան չէ», – նշեց բանախոսը: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ