Երեխայի ծեծը նորմալ երևույթ են համարում. Ահարոն Ադիբեկյան/տեսանյութ/
«Հայկական ընտանիքների 60 տոկոսում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնությունը նորմալ երևույթ է համարվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանի խոսքով՝ աշխարհի ծերացումը գլոբալ խնդիր է .«Հարց է առաջանում, թե հին սերնդին ո՞վ է կերակրելու, եթե սերունդ չկա»:
Ադիբեկյանը նկատեց, որ ՀՀ բնակչության 20 տոկոսը 14 տարեկան է, իսկ 22 տոկոսը՝ 16: Նրա խոսքով՝ ՀՀ-ում ամեն չորորդ տան հայրը արտագնա աշխատում է, ինչը նույնպես վնասում է երեխաներին, քանի որ հոր կերպարը բացակայում է կյանքից:
«Թերուսուցում, դպրոց պատրաստ չմտնելը նույնպես խնդիր է: 25 տարի հետո մենք կունենանք տարօրինակ, անհասկանալի սերունդ, որը կամ շատ խելացի կլինի կամ անգրագետ»,-շարունակեց Ադիբեկյանը: