Գազի թանկացման մասին պայմանագիր չկա
՛՛Դեռևս ապրիլ ամսից արդեն երրորդ անգամ եմ ես բարձրացնում ՀայՌուսգազարդի պայմանագրի մասին՛՛,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե երբ է կնքվել այդ պայմանգիրը:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց: Պարզվում է, ՀայՌուս գազարդ ընկերության հետ Հայաստանն ամենևին գազի թանկացման պայմանագիր չի կնքել: ՛՛Ցանկացած պայմանագիր, որ մենք ստորագրենք, հասանելի կլինի Ձեզ համար: Պայմանագիրը դեռ ստորագրված չէ՝ մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ:
Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն և այդ պահին, երբ պայմանագրերը կստորագրվեն, կբերվեն ԱԺ, որովհետև ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները՛՛,- հայտարարեց վարչապետը:
Հայտարարությունը պատգամավորների շարքերում բուռն քննարկման ալիք բարձրացրեց, ինչը ստիպեց ԱԺ նախագահին հիշեցնել կանոնակարգին հետեւելու մասին: