«Հիմա պայքար է գնում իշխանության համար» /տեսանյութ/
«Կարծում եմ՝ կառավարության կազմը այս պատագայում երկրորդական է. հիմա պայքար է գնում իշխանության համար: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է տասը ամիս, տանհինգ օր: Իսկ թե Սերժ Սարգսյանի գնալուց հետո իշխամնությունն ում կպատկանի, պարզ չէ: Մենք շատ սխալ քայլ կատարեցինք: Պատերազմող, Արցախի խնդիր ունեցող երկիրն իրավունք չուներ անցում կատարել պառլամենտական համակարգին», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Վերջինս շեշտեց՝ թեև չի համակրում Սերժ Սարգսյանին, բայց, այդուամենայնիվ, ավելի լավ էր, որ հենց նա շարունակեր պաշտոնավարել, քան թե այս երկիրը մնար առանց նախագահի:
«Այս պառլամենտում ամեն որոշում կարող են կայացնել տալ Ռուսատանն էլ, Ամերիկան էլ: Փողը տո՛ւր, որոշումը կկայացնեն էս տղեքը. ինչ որոշում ուզում է, լինի. վտանգը շատ մեծ է: Հիմա պայքար է գնում իշխանության համար», – նշեց Սոս Գիմիշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: