Ինչպես է սովորել նախարարը դպրոցում. Լևոն Մկրտչյանը անկեղծացավ/տեսանյութ/
«Իսկապես հաճելի օր է բոլորի համար, որովհետև վերջին զանգը ամփոփում է մի սերնդի մուտքը դեպի կյանք և իմաստով շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին»,-այսօր Երևանի թիվ 54 դպրոցում լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով այստեղ է եկել մասնակցելու «վերջին զանգի» արարողությանը:
Հիշելով իր վերջին զանգը նախարարը հայտնեց, որ սովորել է Չարենցի անվան դպրոցում.«Անմոռանալի մի օր էր, բայց ամենակարևորը , որ ուզում եմ նշել այն է, որ այսօր շատ տարբերություն չեմ տեսնում մեր դպրոցի ու այս դպրոցի միջև՝ ավանդույթների պահպանման առումով»:
Ինչպես պատմեց նախարարը, մինչ այսօր է կապ է պահում իր դպրոցական ընկերների հետ.« Մտերիմ ընկերներիցս մի քանիսը իմ դասընկերներն են եղել»:
Հարցին, թե ինչպես է սովորել՝ Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Պատմության ֆակուլտետում գերազանց էի սովորում, դպրոցում էլ լավ եմ սովորել, բայց բնագիտական առարկաներից մի քիչ թույլ եմ եղել»,-ասաց նախարարը:
Լրագրողների հետ ճեպազրույցից հետո նախարարը այցելեց դասասենյակներից մեկը, որ երեկ անվանակոչվել է Մարտական Հատուկ Նշանակության Ջոկատի հրամանատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանի անունով: