10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22 ամյակը

Ս.թ սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 22-րդ ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառման շրջանակներում  ցուցադրվել է Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը և ներկայացվել «Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը:

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը խոսել է Արցախի կարևոր ձեռքբերումների, նրա զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին և ընդգծել ԼՂՀ այցելելու անհրաժեշտությունը:

«Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքի համահեղինակ պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանն ներկայացրել է Արցախի մշակութային կոթողները՝ մասնավորապես ԼՂՀ ճարտարապետական հուշարձանները, ինքնատիպ խաչքարերն ու գորգերը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ