05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Փայտյանը չի հարցաքննվել ու Հայաստանում չէ. Հայկական ժամանակ

ՀՀ ԶՈԻ նախկին պետ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը ԼՂՀ պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործում, երեկվա դրությամբ, որեւէ կարգավիճակով ներգրավված չէր եւ ոչ էլ հարցաքննվել էր:

Այս մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Հայտնել են նաեւ, որ Փայտյանի կողմից մատակարարից 300 հազար դոլար պարտքով գումար վերցնելու հետ կապված՝ նույնպես որեւէ քննություն չի իրականացվում:

Մինչդեռ նախօրեին Սերժ Սարգսյանը ՊՆ-ում երկրորդ անգամ անդրադարձել էր ՀՀ ԶՈԻ նախկին պետին եւ նրա կողմից պարտքով գումար վերցնելու փաստին: Փայտյանի հետ առայժմ կապվել չի հաջողվում:

Երեկ թերթի թղթակցի հերթական հեռախոսազանգին պատասխանել է մի անձ, որը ներկայացել է որպես”Փայտյանի օգնական” եւ ասել, որ գեներալը քաղաքում չէ, մի երեք օրից կվերադառնա:Թերթի թղթակցի տպավորությամբ՝ խոսողը հենց ինքն է եղել` Փայտյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ