01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիան ու Ռուսաստանը կմերձենա՞ն /տեսանյութ/

«Թրամփի ու  Պուտինի առաջիկա հանդիպումը  լավ բան չի խոստանում: Հավանական է, որ այդ երկուսը հայտնվեն բարիկադի տարբեր կողմերում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ  Արման Նավասարդյանը:

Վերջինս շեշտեց՝ դեպքերը շատ սրընթաց են զարգանում: 
«Իսկ Էրդողանի այցելությունը ԱՄՆ,  իրենց սպասածի պես չընթացավ: Քրդական շարժման հետ կապված էլ՝ Էրդողանի ձգտումները արդյունք չտվեցին: Փաստորեն, Թրամփն Էրդողանին չընդունեց այնպես, ինչպես նրանք էին ուզում: Այստեղից կարող  ենք ենթադրել՝  Թուրքիան հենվում է ՆԱՏՕ-ի վրա, բայց  նույն այդ Թուրքիան կարող է մոտենալ Ռուսաստանին՝ ռազմական համագործակցության ակնկալիքներով: Եթե Թուրքիան շրջադարձ անի ԱՄՆ-ից ու անցնի ՌԴ-ի հետ համագործակցությանը, դա, ընդհանրապես, ողջ աշխարհին լավ բան չի խոստանում», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ