26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում կլինի. Տիգրան Սարգսյան

Եկող տարվա հունվարի 1-ից 15%-ով կբարձրանա միջին կենսաթոշակը, իսկ հուլիսի 1-ից՝ 40%-ով՝ աշխատավարձերը: Աշխատավարձերն ու թոշակները կբարձրացվեն պետական բյուջեում նախատեսվող 90 մլրդ դրամ հավելյալ եկամուտների հաշվին՝ 36,6 մլրդ դրամ ուղղելով աշխատավարձերին, 34,1 մլրդ դրամ՝ թոշակներին:Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով, կա թոշակառուների մի խումբ, որ  ամսական 1 մլն դրամ է ստանում: Սա դժգոհություն է բերում  ցածր թոշակ ստացողների շրջանում: “Մեկ պատուհանից մեկը ստանում է միլիոն, մյուսը համարյա ոչինչ: Օրենքի փոփոխություններով այդ խմբերի միջեւ տարբերությունները պետք է մեղմ վեն”,-ասաց նա:

Պարզաբանում տալով`  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ ցածր թոշակ ստացողների թոշակը կբարձրանա ավելի բարձր տեմպով՝ մինչեւ 25%-ով, իսկ բարձր թոշակներ /70 հազ. դրամ եւ ավելի/ ստացողների թոշակը կբարձրանա ընդամենը 3%-ով:

Ի դեպ, ամսական նվազագույն կենսաթոշակը կլինի  18.2 հազ. դրամ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ