20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Հազար անգամ էլ պատգամավոր դառնամ, էլի գնալու եմ համալսարան»

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահի թեկնածուն առաջադրված է «Ծառուկյան» դաշինքի կողմից՝ Վարդան Բոստանջյանն է: Խորհրդարանում «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ Բոստանջյանը դասախոսւմ է համալսարանում, ու լավ կլինի, որ շարունակի դասախոսել: Պարզվեց՝ Բոստանջյանն Արամ Սարգսյանի դստեր դասախոսն է, Արամ Սարգսյանն էլ կատակեց, որ «Ելքի» որոշման վրա իր համեստ ազդեցությունը կունենա՝ ինչպես քվեարկել:

«Դե այնպես է ստացվել, որ իմ փեշակս էլ դասախոսելն է, 80 թվականից դասախոսկան պուլտի առաջ եմ, հազար անգամ էլ պատգամավոր դառնամ, էլի գնալու եմ համալսարան: Իմ դասախոսական պրոցեսն ու սա պիտի իրար չխանգարեն, առավել ևս, որ սրանք իրար չեն խանգարում»,-պատասխանեց Վարդան Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ