Հանձնաժողովների նախագահների թեկնածուներն առաջարկվեցին
Ազգային ժողովի խմբակցություններն այս պահին առաջադրում են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվեց Նաիրա Զոհրաբյանի պաշտոնը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկվեց Արմեն Աշոտյանի թեկնածությունը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում առաջարկվեց Կորյուն Նահապետյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվեց Վարդան Բոստանջյանի թեկնածությունը:
Պետաիրավական և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն Հրայր Թովմասյանն է, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, Տարածքային կառավարման հանձնաժողովի՝ Վարդևան Գրիգորյանը և Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի՝ Գագիկ Մինասյանը: