14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Խոշոր վթար Հերացի-Խանջյան թունելի մոտ. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում բախվել են «BMW 3» մակնիշի 34 OZ 651 (վարորդ՝ Հ. Մ.) եւ «Mercedes C180» մակնիշի 35 DL 990 (վարորդ՝ Է. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Է. Պ.-ն եւ «BMW 3» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի բալոնների արտահոսքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ