ՊԵԿ-ի նախագահը չի հերքում կոռուպցիոն երեւույթները /վիդեո/
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Բագրատաշենում խոսելով համակարգում առկա կոռուպցիոն երեւությների մասին՝ մասնավորապես ասաց, որ արդիականացումը հենց բերում է դրա կրճատմանը:
”Ինչքան քիչ լինի մարդկային գործոնը, այնքան այդ ռիսկը կնվազի: Համապատասխան սարքավորումներ ենք տեղադրելու, մի խոսքով նման զրույցներ էլ չպիտի լինեն”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ վարչական դատարանի որոշմանը, որով բավարվել է ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանի՝հայցը ընդդեմ ՊԵԿ-ի, Խաչատրյանն ասաց, որ այն բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջել էր Ճապոնիայից ներմուծած իր MERSEDES-BENZ մակնիշի մեքենան մաքսազերծել գործարքի արժեքի մեթոդով, այսինքն՝ 2000 դոլարով ավելի ցածր մաքսատուրքով, քան պահանջել էին մաքսային տեսուչները:
Մանրամասները տեսանյութում: