28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Զբոսաշրջության ոլորտոմ հաջողակներին պարգեւատրեցին /վիդեո/

Այսօր Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տեղի ունեցավ հանդիսություն: Զբոսաշրջութան ոլորտում իրենց ավանդն ունեցող անձինք պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նրանց թվում էին ”Արմենիա Մարիոթ” հյուրանոցի տնօրեն Ամի Միրոն, ”Հոգ ընտանիքին” հիմնադարամի նախագահ, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն:  Մյուսներն էլ պարգևատրվեցին Էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով և շնորհակալագրերով:

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն, ով հանձնում էր մրցանակներով ողջունելով հյուրերին` շնորհավորեց պարգևատրվողներին: Նա նշեց, որ բավական մեծ աճ ունենք այս ոլորտում, կիսամյակում արձանագրվել է ներգնա զբոսաշրջության աճ:

”Սրանք հուսալի ցուցանիշներն են են, բայց ոչ բավարար, ամեն ինչ պետք է անել, որ այս ցուցանիշներն ավելանան”,-ասաց նա` հավելելով, որ տուրիզմը մեր տնտեսության համար բավական շահութաբեր կարող է լինել:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ