20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է համանախագահների հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում նշվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ են արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա: 

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ համանախագահների հայտարարությունը «ստանդարտ, սիմպտոմատիկ հայտարարություն է»,- հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Հաջիեւը չի ժխտել գնդակոծության փաստը: Ավելին, նա հայտարարել է, որ դա արվել է «իրենց երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար»։ Նա նաեւ հայտարարել է, որ համանախագահների հայտարարությունը «ոչ օբյեկտիվ եւ անարդար է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում նշել էին, որ ադրբեջանական կողմից հրթիռ է արձակվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ