20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Հարցը պետք է լուծվի, լա՞վ».վարչապետ

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետությունը  ունի խոշոր բնակավայրերում՝ շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր:Ստեղծված իրավիճակը անթույլատրելի ում է խնդիրներ, թե մեր հասարակության և թե զբոսաջրջիկների համա »,-այսօր՝ մայիսի 18-ի կառավարության նիստի ժամանակ,ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ինչպես միշտ օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ հանձնարարականներ հնչեցրեց:

Վարչապետը հանձնարարեց Առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24  ժամ և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունը ,ապահովելու հնարավորությունները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկները:
Երկրորդը՝ բանակցել գործող դեղատնային  ցանցերի, կամ առանձին դեղատների հետ, հերթապահ դեղատների առկայությունը  գյուղական բնակավայրերում ապահովելու նպատակով:

«Իրականում բոլոր գոտիներին է հարկավոր ուշադրություն դարձնել, բայց այս խնդիրը հիմնականում առաջացել է տուրիաստական գոտիներից՝ Ծաղկաձորից: Ծաղկաձորում դիմելու տեղ չկա, եթե ինչ-որ դեպք է պատահում: Հարցը պետք է լուծվի, լա՞վ»,-եզրափակեց վարչապետը:

Նշենք, որ այսօր սպասվում է Կառավարության հրաժարականը և բոլոր նախարարները մինչև նոր նշանակում դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ