Խնդիրը ՊԵԿ-ն է
ԱՄՆ ՄԶԳ ՛՛Ի-Դի-Էմ-Սի՛՛ ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոունսը կարծում է, որ հայկական բիզնեսի համար կարևոր նշանակություն ունի թափանցիկ, արդարացի և արդյունավետ մաքսային համակարգի զարգացումը: Այս մասին նա կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում:
Այս ծրագրի նպատակն է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ինչպես նաև նպաստելը բիզնես միջավայրի բարձրացմանը: Նախքան ծրագրի մեկնարկը ուսումնասիրություններ են արվել՝ անմիջական հարցեր են ուղղվել բոլոր գործարարներին: Հիմնական խնդիրներիցը մեկը, որ հայ գործարարները մատնանշել են, եղել է Մաքսային ծառայությունը:
Հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ինչ կարող է փոխել այս ոլորտում, նա պատասխանեց. ՛՛Մենք ուզում ենք ունենալ թափանցիկ ու արդյունավետ մաքսային համակարգ, և ես կարծում եմ, որ թե կառավարութունը, թե ՊԵԿ-ը լրջորեն են վերաբերվում այս խնդրին:
Ոմանք խոսում են նրա մասին, որ պետք է առևտրային հարաբերություններ ձևավորել Եվրամիության հետ, մյուսները խոսում են Մաքսային միության մասին: Մենք փորձում ենք Հայաստանում ձևավորել համակարգ, որը հնարավորություն կտա համաշխարհային առևտրի մաս կազմել և առևտուր կազմակերպել աշխարհի բոլոր երկրների հետ՝ չսահմանափակվելով որոշ եվրոպական երկրներով կամ ԱՊՀ երկրներով՛՛:
Հարցին, թե ՄՄ-ին անդամկցելը չի խոչընդոտում մյուս համարակգերին անդամակցությանը, Ջոն Դոունսը պատասխանեց. ՛՛Սա հայասատանցիների որոշումն է: Պետք չէ ակնկալել, որ ես պետք է ձեզ ասեմ, թե որ ուղղությամբ պետք է գնաք: Մենք փորձում ենք ձևավորել Հայաստանում մի համակարգ, որը հնարավորություն կտա առևտրային հարաբերություններ ձևավորել ոչ միայն Եվրամիության հետ, կամ ասենք Մաքսային միության հետ, այլ ամբողջ աշխարհի՛՛:
Դիարկմանը, թե հակասություն է առաջանում, ինքն ասում է, որ սա հայերի որոշումն է, իսկ եվրոպացի գործընկերները՝ՌԴ-ի կողմից ճնշման մասին, Ջոն Դոունսն արձագանքեց.
՛՛Հուսով եմ չեք ակնկալում, որ ես տվյալ դեպքում քաղաքական որոշակի վերլուծություններ կտամ կամ քաղաքական հայտարարություններ կանեմ: Ես ունեմ իմ քաղաքական դիրքորոշումները, որոնք վերաբերում են իմ երկրի քաղաքականությանը՛՛: