24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունում որեւէ մեկը հաղթի. Մ. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունում որեւէ մեկը հաղթի, հենց հակամարտությունն է նրա նպատակը, քանի որ  այն ազգերին թույլ չի տալիս անկախանալ  եւ  արգելափակում է նրանց մուտքը ԵՄ: Նա նաեւ  նշել է, որ ուժեղ պետությունները` նախկին խորհրդային հանրապետություններ Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանին ձեռնտու չեն:

“Դուք կարծում եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթի՞ Ադրբեջանի դեմ հակամարտությունում: Ոչ: Դա Հայաստանին բավականին ուժեղ կդարձնի եւ ավելի անկախ: Կամ էլ կարծում եք` Մոսկվան ցանկանում է, որպեսզի Բաքո՞ւն հաղթի Երեւանին:  Ոչ, նրանք չեն ցանկանում, որ որեւէ մեկը հաղթի, հենց  հակամարտությունն էլ նրանց նպատակն է, քանի որ այն խանգարում է ազգերի անկախությանը եւ արգելափակում է նրանց ԵՄ-ին անդամակցելը”, – ասել է Վրաստանի նախագահը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ