Իրանում նախագահական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում
Իրանում նախագահական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում: Արդեն պարզ է, Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հօգուտ պահպանողական մյուս թեկնածուի՝ Էբրահիմ Ռայիսիի հանել է իր թեկնածությունը:
Ամենայն հավանականությամբ առաջիկայում հօգուտ Հասան Ռոհանիի՝ մրցապայքարից կհրաժարվի նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Եվ մայիսի 19-ին իրանցիները հիմնականում ընտրություն կկատարեն բարեփոխական Հասան Ռոհանիի և պահպանողական Էբրահիմ Ռայիսիի միջև:
Արմեն Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը