Պետք չէ առաջ ընկնել. վարչապետը՝ ԲՀԿ-ին
Այսօր կառավարության նիստում որոշվեց մերժել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությունը: Սա վերաբերում էր ՛՛Հայխնայբանկում՛՛ ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելուն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ նախագծով առաջարկվող՝ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակականությունը համահունչ է կառավարության՝ սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանն ու ծրագրին, սակայն կան որոշակի հակասություններ, և հենց այս պատճառով էլ նախագիծը մերժվում է: Իսկ նախագծում նաև նշված է, որ առկա են հստակեցման և խմբագրման կարիք ունեցող դրույթներ:
Տիգրան Սարգսյանը պարզաբանեց. ՛՛Պա՞րզ է իրավիճակը, հարգելի՛ գործընկեր: Ամեն տարի մենք ձեր հետ միասին քննարկում ենք, թե ՛՛Խնայբանկի՛՛ ավանդների սոցիալական օժանդակության ծրագրերում ինչ թիրախային խմբեր ենք ընդգրկելու՛՛:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ Ազգային ժողով ամեն տարի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ներկայացնում են նաև այս ծրագիրը: ՛՛Մենք ամեն տարի հանդես ենք գալիս այդ նախաձեռնությամբ ու անհրաժեշտություն չկա առաջ ընկնել ու ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ՛՛,-ասաց վարչապետը՝ հավելելով կորոշեն, թե հաջորդ տարի որոնք են լինելու այն սոցիալական խմբերը, որ պետության կոմղից կօժանդակվեն: