11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաքսային միությանը վերաբերվում եմ վերապահումով. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակի մասին:

Տնտեսագետը խոսեց այս տարի Հայաստանում գյուղատնտեսության բնագավառում ունեցած բացթողումների և կորուստների մասին:

“Գյուղացիները լուրջ խոչնդոտ են ունեցել նաև արտահանման բնագավառում, և դրա պատճառով հարյուրավոր տոննաներ թափվել են ու սրա մեղավորը պետական որոշ մարմիններ են որոնք չեն իրականացնում իրենց գործառույթը”,-պարզաբանեց Թաթուլ Մանասերյանը:

Նրա դիտարկմամբ.” Շինարարության ոլորտում ստվերը շատ մեծ է, գյուղատնտեսության ոլորտում պարենային քաղաքականության խնդիր կա, չնայած կա մշակված ռազմավարական քաղաքականություն: Կազմակերպելու լուրջ խնդիր է նկատվել”:

Տնտեսագետին հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանում ներքին ներդրուները չի խթանվում, և այնպիսի պայմաններ չի ստեղծվում, որ տեղի գործարարները միջոցներ տրամնադրեն արտադրանքներ տալու համար:

“Բիզնես այնպիսի ներդրուներ չեն լինում, որ մրցակցություն առաջանա”,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է Թաթուլ Մանասերյանի և նրա կողմից ղեկավարվող “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի  համագործակցությանը կառավարության հետ հարցին տնտեսագետը պատասխանեց.

“Ես երբեք չեմ համագործակցել կառավարության հետ: Կառավարությանը ուղարկել եմ միայն իմ և մեր  կենտրոնի  ծրագրերը, կառավարության հետ համագործակցողները նաև գրանդներ են ստանում:Իսկ ես ոչ մեկից ոչ մի բան չեմ ստանու”:

Թաթուլ Մանասերյանը նկատում է, որ կառավարությունը շատ խնդիրեր ունի նաև նոր ազգային մոդելի ձևավորման հարցում.” Օրինակ՝  Վրաստանում ծիրանի մեծ պահանջարկ է եղել, որը մասնակի է բավարարվել, իսկ մեր մոտ ծիրանը փչացել է”:

Իսկ ի՞նչ կտա Հայաստանին Մաքսային միության անդամակցությունը.
“Մաքսային միությանը վերաբերվում եմ մի փոքր վերապահումով, քանի որ այն դեռ լիարժեք ձևավորված կառույց չէ”,-կարծիք հայտնեց Թաթուլ Մանասերյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ