Էտ գրողի տարած ներդրումը մի թղթի վրա պետք է լինի, չէ՞
՛՛Այն ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի երեքին, շատերն ասում են, որ դա անսպասելի որոշում է, ոչինչ էլ անպսասելի չկար, որովհետև այդ հարցի մասին խոսվել և ասվել էր, որ Հայաստանի հանրապետությունը համապատասխան հրավեր չէր ստացել և հրավեր չլինելու պատճառով էլ մենք մեր դիրքորոշումը չենք արտահայտել, սեպտեմբերի երեքին եղավ համապատասխան հրավեր ու միակ տրամաբանական բան, որ եղավ, դա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված որոշումն էր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցությունը դրական շատ բան կարող է տալ մեզ: ՛՛Ամենակարևորը մեր կորսված շուկաները վերականգնելն է: Սա վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին, այլ Մաքսային միության բոլոր երկրներին: Խոսքը վերաբերում է ՛՛Նաիրիտին՛՛, Վանաձորի քիմպրոմին, էլեկտրոնիկական ճյուղին, սննդարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, և տնտեսական զարգացման տեսակետից անհամեմատելի է Եվրամիության հետ: Ինչ-որ հիպոթեթիկ անորոշ ժամանակով օգուտներն այն սպասելիքները չեն, որ պետք է ներկայացնեինք մեր ժողովրդին՛՛,-բացատրեց պատգամավորը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, տարակուսանքով է մոտենում ՀՀԿ-ական պատագմավորի հնչեցրած մտքերին: Սեդրակյանը նշեց, որ տարակուսելին նախևառաջ այն է, որ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն, օրինակ, հստակ չի կարողացել պատասխանել կորսված շուկաների մասին:
՛՛Չգիտեր, թե հետո տեղյակ պահեցին, հետո իմացա՞վ կորսված շուկաների մասին՛՛,-ասաց Սեդրակյանը՝ հավելելով, որ բոլոր այդ օբյեկտներն այսօր չեն աշխատում, իսկ ՌԴ-ը ներդրումներ անելու ցանկություն չունի:
՛՛Ստացվում է, որ Ռուսաստանը, Մաքսային միությունը մի հատ պետք է վերանորոգի, ներդրում կատարի ճանապարհատրանսպորտային միջոցներում, ապա ներդրումներ անի՞, բայց Ռուսաստանը հրաժարվել է ներդրումներ անել՛՛:
Դավթյանը շեշտեց, որ Հարավ-Կովկասյան երկաթուղում ՌԴ-ը մեծ ներդրումներ է արել, իսկ Սեդրակյանն արձագանքեց. ՛՛Էտ գրողի տարած ներդրումը մի թղթի վրա պետք է լինի չէ՞, որ իմանանք, չկան՛՛: