28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ընդունել է Պերուի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագային:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության ընթացքում նախատեսվող ծրագրերի իրականացման մեջ:

Կարեւորելով լատինաամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության հաստատումը՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է հայ-պերուական հարաբերությունների զարգացման կարեւորությունը միջպետական եւ միջխորհրդարանական մակարդակներում:

ԱԺ նախագահն իր ցավակցությունն է հայտնել պերուացի ժողովրդին վերջերս տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի կապակցությամբ:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի նշանակալից ներդրումն այդ գործում եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների խորհրդարաններում կձեւավորվեն բարեկամական խմբեր:

Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել անցյալ տարի Անդյան խորհրդարանի կողմից, որի անդամն է նաեւ Պերուն, Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման համար:

Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ նշել, որ իր առաքելության իրականացման ընթացքում կներդնի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ:

Դեսպանն իր խոսքում նշել է, որ Պերուն եւ Հայաստանը կայուն ժողովրդավարական երկրներ են, որտեղ խորհրդարանները մեծ դեր ունեն: Պարոն Արտեագան, անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանուր արժեհամակարգին, նշել է, որ Պերուն եւ Հայաստանը կարծես քաղաքակրթության բնօրրան լինեն, եւ անկախ հեռավորությունից՝ պիտի օգտագործեն առկա ներուժը հարաբերությունները սերտացնելու եւ համագործակցությունը զարգացնելու համար:

Նորանշանակ դեսպանը նշել է, որ Պերուն հետաքրքրված է նաեւ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ