16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Բաբաջանյանը հեռացել է Հայաստանից. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի, “Ժամանակ’’-ի  գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը լքել է Հայաստանը: Գործընկերները թերթի թղթակցին ասել են, որ Բաբաջանյանը հիվանդացել է եւ չի գնում աշխատանքի:
Շաբաթ օրը թերթի “Պատասխան, որ ավելի շատ հարցեր հարուցեց” հրապարակումը, Բաբաջանյանին ՀՀ ոստիկանության կողմից թիկնապահներ տրամադրելու մասին էր: Ոստիկանության ներկայացուցիչը թերթի հետ զրույցում չհերքելով՝ ուղղակիորեն հաստատել էր տեղեկությունը, որ Բաբաջանյանին ոստիկանությունը թիկնապահներ է տրամադրել:

Եվ ահա ըստ որոշ գնահատականների, հրապարակումից հետո ոստիկանությունը “հետ է կանչել” թիկնապահներին, անհրաժեշտության դեպքում ապացուցելու, որ նման բան գոյություն չունի: Հակառակ դեպքում դա կարող էր նախադեպ դառնալ, որպեսզի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ոստիկանությունից թիկնապահներ պահանջեն: Ըստ այս գնահատականների, թիկնապահներից զրկվելուց հետո Բաբաջանյանին այլ բան չի մնացել, քան հեռանալ Հայաստանից: Երեկ մինչ օրվա վերջ Բաբաջանյանը չի հերքել ՀՀ-ից հեռանալու մասին լուրը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ