26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կադրային ջարդ չի իրականացնելու

«Երկիր Ծիրանի»-ն  Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու պարագայում կադրային ջարդ չի իրականացնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

«Եթե վերեւում չգողանան, հնարավոր չէ, որ գողություն լինի ներքեւում: Եթե կոռուպցիան վերեւից չգար, տրանսպորտը նման  խայտառակ վիճակում չէր լինի: Եթե միկրոավտոբուսին թույլատրվում է տեղափոխել 10 ուղեւորի, բայց տեղափոխում է 25-30 մարդու, իսկ ոստիկանության աչք է փակում դրա վրա, սա խոսում է այն մասին, որ կոռուպցիան վերեւում է: Կոռուպցիոները վարորդը չէ», – նշեց Փոստանջյանը:

Ըստ նրա ՝ Հայաստանում ստվերային տնտեսությունը հասնում է 60 տոկոսի, բացի այդ՝  Հայաստանից ապօրինի կերպով դուրս է բերվել 30 մլրդ դոլար, իսկ  պետական պարտքը կազմում է շուրջ 8 մլրդ դոլար. «Այս ամենի հեղինակները այն բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնց թիվը մոտ 3500 է հասնում», – ասաց  Փոստանջյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ