01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Որքան դիրքդ բարձրանում է, այնքան պղծվելու վտանգը մեծանում է

Եվ Դանիելը որոշեց իր սրտում, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինիով, և խնդրեց ներքնապետից, որ իրեն չպղծի:

Դանիել 1.8

Դանիելը թագավորական սրահներում էր՝ ամենաբարձր տեղում, որտեղ կցանկանար հայտնվել գրեթե յուրաքանչյուր մարդ: Հայտնվելով այնտեղ` Դանիելը սրտում որոշում կայացրեց չպղծվել այնտեղի պղծություններով: Նա 16-18 տարեկան գեղեցկադեմ երիտասարդ էր, սակայն ուներ հաստատուն որոշում` հետևելու Տիրոջը և երբեք չպղծվելու:

Սիրելիս, միգուցե դու էլ այսօր բարձունքի վրա ես: Իմացիր, որքան դիրքդ բարձրանում է, այնքան պղծվելու վտանգը մեծանում է, որովհետև գայթակղությունները շատանում են: Սակայն որտեղ էլ լինես, որոշում կայացրու՝ երբեք չպղծվել:

Դանիելը որոշման մարդ էր: Նա որոշում կայացրեց և պահեց իր որոշումը:  Եկեք մենք էլ այսօր որոշում կայացնենք, որ երբեք չենք պղծվի ոչ մի պղծությունով:  Տերը օրհնի ձեզ: Աստված ձեզ հետ: Ամեն:

Արմեն Ալեքսանյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ