03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին․ Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին:

Միջանկյալ նշենք, որ օրերս թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին հայտնել էր, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը երկիր կանխելու համար որոշել է պատ կառուցել թուրք-իրանական սահմանին:

Ըստ թուրքական «Diken» պարբերականի` նշյալ պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, իրանական պաշտոնական «İRNA» լրատվական գործակալության հետ զրույցում թեմայի վերաբերյալ ասել է.

«Թուրքիայի կողմից անվտանգության նկատառումներով պատի կառուցմանը սկզբունքորեն դեմ չենք, սակայն  Թեհրանը  պետք է տեղյակ լինի սահմանին իրականացվող ցանկացած գործողության մասին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ