Պարապած կապիկներ են. գեներալ Մանվել/տեսանյութ/
Մայիսի 8- ը՝ Երկրապահի օրն է ու ամեն տարի ԵԿՄ անդամները գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Եռաբլուրում էր նաև այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, ազատամարտիկներ և հարյուրավոր երկրապահներ:
«Սահմանային լարվածությունը ահագին թուլացել է, ճիշտ է կրակոցներ, վիրավորներ ու զոհեր լինում են, բայց ոչ առաջվա մակարդակի: Մի քանի օր առաջ թուրքերը զորավարժություն արեցին սահմանի, որ ցույց տան՝ պարապած կապիկներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Գործողությունների մուզիկայի մեջ բասը պահում են: Կրակոցները վեչնի կան: Չհայտարարված ու չդադարեցված պատերազմ է»,-անդրադառնալով՝ երեկ երեկոյան Տավուշի ուղղությամբ՝ կրակոցներին ասաց Մանվել Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: