Գոռ Վարդանյանի թանկարժեք նվերը Տարոն Մարգարյանին /տեսանյութ/
Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիան երեկ` մայիսի 7-ին սկսեց մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարը:
Մրցաշարի մեկնարկին ներկա էին ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և բազմաթիվ սպորտի և մշակույթի հայտնի գործիչներ:
Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գոռ Վարդանյանը իր խոսքում ընդգծեց, որ ֆեդերացիան առաջիկա ընտրություններում սատարում է Տարոն Մարգարյանին:
Գոռ Վարդանյանը բոլորին շնորհավորեց մայիսյան հաղթանակների առիթով և հաջորդիվ ընդգծեց.«Ֆեդերացիայի նախագահությունը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններում սատարել Տարոն Մարգարյանին»:
Ֆեդերացիայի անունից, որպես հաղթանակի սիմվոլ Տարոն Մարգարյանին հանձնվեց մի գեղեցիկ թուր:
«Ես աշխատող մարդ եմ և աշխատող մարդն է ,միայն, հասկանում աշխատող մարդուն: Տարոն Մարգարյանը այն հայ անհատներից է, ով գիշեր-ցերեկ աշխատում է և քարը` քարի վրա դնելով կառուցում է»,-ասաց Գոռ Վարդանյանը:
Տարոն Մարգարյանն էլ ողջունեց բոլոր մարզասերներին և ընդգծեց, որ իր նպատակը միշտ եղել է` աջակցել բոլոր մարզաձևերին:
«Երևանը պետք է դառնա սպորտային քաղաք»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Ֆեդերացիայում մարզվող փոքրիկներն ու պատանիները ցուցադրական մարտերով հանդես եկան: Վերջում բոլորով լուսանկարվեցին: