12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թքած ունի բոլոր միությունների վրա, բացի մեկից. Հրապարակ

“Հրապարակ”-ը մտավորականներից , քաղաքական գործիչներից, արվեստագետներից փորձել է պարզել, թե ինչ է տվել Անկախությունը մեր երկրին: Երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը ասել է, որ  Անկախությունը որ անհերքելի արժեք է, դա բոլորս գիտենք, բայց անկախությունը կարժեւորվի, երբ հայրենիքը պետության հետ նույնը լինի: “Իսկ անկախու­թյունը վտանգված է, թե ոչ Մաքսային միություն մտնելով, ես կա­րող եմ հասկանալ բանակի լավ կամ վատ լինելով, այս պահին, փառք Աստծո, բանակ ունենք: Իսկ ավելի լուրջ չեմ կարող պատասխանել, քանի որ քաղաքական գործիչ չեմ:

Թքած ունենամ բոլոր միությունների վրա, ընդամենը մեզ մի միություն է պետք՝ հայկա­կան միությունը: Երբ որ միասին կլինենք, երբ որ պետությունը հայ­րենիք կլինի, երբ որ պետություն լսելուց հայրենիքի զգացողություն կունենանք, այդ ժամանակ կորոշ­ենք մենք պատրա՞ստ ենք միա­նալու որեւէ բանի, թե՞ ոչ: Հույս ու­նեմ, որ այդ ժամանակ չենք միա­նա, որովհետեւ մենք կլինենք ինչ- որ մեկը”,-ասել է Ամալյանը:

Այլ տեսակետները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ