25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Երկնագույնների” ցուցակը անհետացել է. Ժողովուրդ

 

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող չինովնիկների ցուցակների հարցը, որ սկիզբ էր առել դեռ 2005թ.-ից, վերջին շրջանում կրկին արդիական է դարձել: Երբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվեց նրա ԱԺ մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, վերջինս թերթի հետ զրույցում ակնարկեց ինչ-որ ցուցակների մասին: Ճիշտ է, այդ ակնարկն այլ ուղղվածություն ստացավ եւ քննարկումներն ընթացան իշխանությունների ունեցվածքի վերաբերյալ ցուցակների մասին: Բայց, ըստ իշխանական կուլիսներում ընթացող քննարկումների, կան նաեւ “երկնագույնների” մասին ցուցակներ:

Թեմային անդրադառնում է “Ժողովուրդը”  եւ հիշեցնում, որ  Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը ժամանակին հայտարարել էր, թե հրապարակելու է իշխանության մեջ գտնվող “երկնագույն” չինովնիկների ցուցակը, սակայն ձերբակալվեց: Հետո` 2006թ., երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը իր մոտ եղած պաշտոնյաների երեք ցուցակներից մեկը տվել է իրեն, իսկ երկուսը Իսագուլյանին, որպեսզի վերջինս այդ ցուցակները փոխանցի Ռոբերտ Քոչարյանին ու այդ օրերին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Իսկ Գ. Իսագուլյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այդ երկու ցուցակներից մեկը ինքը տվել է Ա. Սարգսյանին, իսկ Ռ. Քոչարյանին հասանելիք ցուցակը մնացել է իր մոտ:Թերթը  Իսագուլյանից փորձել է պարզել, թե որտեղ է գտնվում “երկնագույնների” ցուցակը: Սակայն նա կտրականապես հրաժարվել է խոսել այդ մասին:

Թերթը հիշեցնում է, որ Ա. Մարգարյանի վարչապետության օրոք նրա մամլո խոսնակը Մերի Հարությունյանն էր, ումից էլ թերթը փորձել է տեղեկանալ “առեղծվածային” ցուցակների մասին: Սակայն Մ. Հարությունյանը նշել է, որ ինքը որեւէ տեղեկություն չունի այդ ցուցակների վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` դրանցում ներառված անձնավորությունները մինչեւ այսօր շարունակում են պաշտոնավարել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ