Ոչ մեկը չի կարող մեղադրել ինձ Սերժ Սարգսյանին գովելու մեջ … /վիդեո/
”Ոչ մեկը չի կարող մեղադրել ինձ Սերժ Սարգսյանին գովելու մեջ, բայց սա ամենաշրջահայց որոշումն էր”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը` խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին:
Ասուլիսի մյուս բանախոսը` նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը սակայն ծիծաղելի որակեց Արշակյանի այս տեսակետը:
”Ինձ համար գերծիծաղելի է նման մոտեցումը: Մեզ հիմա պարտադրում են, սեպտեմբերի երեքի որոշումը պարտադրանքով է փաթաթված մեր վզին: Բա ինչ էիք կարծում այն ժամանակ, որ ձեր երկրի արյոնատար անոթները բախշում էիք Ռուսաստանին”,-նշեց Սադոյանը:
Արդյունքում կրքերն այնքան թեժացան, որ բանախոսները միմյանց խոսքելու իրավունք չէին տալիս:
”Այ տղա, դե թող ես էլ խոսեմ…քեզնից չպրծանք”,-զայրանալով, բայց միաժամանակ ժպտալով ասաց Արշակյանը:
”Չեն թողնում շարունակես, 15 րոպե դու էիր խոսում, արա …”,-արձագանքեց Սադոյանը:
Արշակյանն էլ նշեց, որ Սադոյանի հետ ”լավ սեղան կարելի է նստել, բայց չի կարելի բանավիճել”:
Մանրամասները` տեսանյութում: