ԲՀԿ-ի “Պանիկովսկու” խաղերն էլ չեն անցնում. 168 ժամ
“Ամենաբարդ իրադրությունում հայտնվել կամ ինքն իրեն դրել է ԲՀԿ-ն, որն, իմ կարծիքով, առայժմ գավառական ճարպիկի քաղաքական ինտրիգանության խաղեր է տալիս: Այսպես իրեն պահում է նա, ով չգիտի, բայց գիտի, թե գիտի: Վերջին հաշվով Ծառուկյանը ստիպված է լինելու “բացահայտել” իր երկընտրանքը` կամ առեւտրի է գնում Սերժիկի հետ, կամ սեփական թեկնածությունն է առաջադրում:
Իհարկե, առայժմ տեսականորեն դեռ կարող է լինել նաեւ ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը, բայց այստեղ թե ՀԱԿ-ի, թե իշխանության կողմից մի շարք լուրջ հարցեր են առաջանում, որոնց պետք է պատասխանի անձամբ Ծառուկյանը:
Նա պետք է հասկանա ոչ միայն այն, որ Պանիկովսկու դիմախաղով ՀԱԿ-ին աչքով անելու իր վարքագիծն այլեւս սպառել է իրեն, այլեւ այն, որ ՀԱԿ-ի հետ այդ կերպ իր հարաբերակցվելը չի կարող ապրանք դարձնել՝ Սերժիկից զիջումներ կորզելու իր եւ իր կուսակցության համար”,- գրում է “168 ժամ”-ի հետ զրույցում ասել է ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը: