Առաջատարը Տարոն Մարգարյանն է. սոցիոլոգ /տեսանյութ/
«Ընտրողների 41 տոկոսն է, որ հաստատ գնալու են ընտրությունների, հնարավոր է մասնակցեն՝ 6.3 տոկոսը: Ընտրության չի մասնակցի 6.3 տոկոսը, 3.4 տոկոսը չի ասում իր կարծիքը, ընտրողների 43 տոկոսն էլ չեն հետաքրքրվում ու չեն գալու ընտրությունների: Ստացվում է՝ առավելագույնը 57, նվազագույնը 47 ու միջինը 49 տոկոս ակտիվություն կարող ենք ակնկալել ապագա ընտրություններին»,- այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» անկախ սոցոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Բանախոսը ներկայացրեց նաև քվեների բաշխումն՝ ըստ ընտրությունների մասնակցության մինիմալ, մաքսիմալ ու օպտիմալ հավանականության:
Ըստ Ադիբեկյանի՝ եթե ընտրություններին մասնակցեն ընտրողների նվազագույն 43 .4 տոկոսը, ապա ՀՀԿ-ին բաժին կընկնի 70 տոկոսը, «Ելք» դաշինքին՝ 20 տոկսոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը 10 տոկոսը: Օպտիմալ մասնակցության դեպքում, որը կարող է լինել 49 տոկոս մասնակցության դեպքում, ՀՀԿ-ն կունենա 67, «Ելք»-ը՝ 21 իսկ «Երկիր Ծիրանի»-ն՝ 12 տոկոս քվե: Մաքսիմումի դեպքում (55 տոկոս)՝ ՀՀԿ-ն՝ 64, «Ելք»-ը՝ 22.5, «Երկիր Ծիրանի»-ն՝ 13.5 տոկոս քվե կարող են ստանալ:
Մանրամասները՝ տեսանյութում: