04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչու է Պետրոս առաքյալը կանանց հորդորում հնազանդ լինել իրենց ամուսիններին

Ինչու է Պետրոս առաքյալը կանանց հորդորում է հնազանդ լինել իրենց ամուսիններին: Շատ կարևոր պատճառ կա, եթե սիրում ես ամուսնուդ: Տեսեք` ինչ է գրում առաքյալը, «որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խոսքի իսկ շահված լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկյուղածությամբ» (Ա.Պտ 3:1,2):

Իսկ տղամարդկանց հոդորում է իմաստությամբ ապրել իրենց կանանց հետ, հարգել նրանց իբրև դյուրաբեկ անոթի և «իբրեւ կյանքի շնորհի ժառանգակիցների» (Ա.Պտ 3:7): Այսպիսով աղոթքի կյանքին խանգարող բաներ չեն լինի: Ու ամուսիններին հորդորում է հետևյալը.

«Եղեք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ. չարի փոխարեն չար մի՛ հատուցեք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցեք, որովհետեւ այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը» (Ա.Պտ 3:8-9):

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ