22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ջերմացել են. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ նախագահական ընտրություններից հետո օր օրի ջերմանում են ԲՀԿ առաջնորդի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները` դառնալով “շակալադնի”: Բանը հասել է նրան, որ Ծառուկյանը ոչ միայն մասնակցում է իր “ոխերիմ բարեկամ” Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրվա արարողությանը, այլեւ այդ ընթացքում, երբ “համապատասխանները” նրան զգուշացրել-ասել են, թե` էդ ինչ “քաղաքական ախմախություններ” եք ցույց տալիս “Կենտրոնով”` նկատի ունենալով “Կենտրոնի” մասամբ ընդդիմադիր կեցվածքը, Ծառուկյանն ասել է` հեռուստատեսությունն ամբողջովին “տալու”, իմա` գաղափարական մասով տրամադրելու եմ նախագահականին, թող իրենք որոշեն` ինչ ցույց տան, ինչ` չէ:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` մեկ շաբաթ առաջ Ծառուկյանը նախագահին խնդրել է ընդունել իրեն` արդեն նախագահականում, ու արժանացել է նախագահական “աուդիենցիայի”: Ինչ է խոսել “նախագահ ջանի” հետ ԲՀԿ առաջնորդը, թերթի աղբյուրները չեն նշում, սակայն չեն բացառում, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու հեռանկարը Ծառուկյանի համար կարծես կրկին արդիական է դառնում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ