Ի՞նչ վիճակում են ապրիլյան պատերազմի հաշմանդամ դարձած հերոսները/տեսանյութ/
Պետությունը ձգձգում է 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորների արտասահմանում վերականգնողական բուժման հարցի լուծումը:
Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին վիրավորներ Հայկ Սեխլիյանը եւ Դանիել Դավթյանը:
Հայկ Սեխլիյանի խոսքով, որը Թալիշում վիրավորվել էր ողնաշարի շրջանում, Հայաստանում շատ լավ բժիշկներ կան, եւ ինքը նրանց շնորհակալ է օգնության համար, սակայն այստեղ չկա այն սարքավորումը, որն անհրաժեշտ է իր վերականգնման համար:
Դանիել Դավթյանը գլխի բեկորային վնասվածք է ստացել, որի հետեւանքով նրա ձախ կողմը մասնակի կաթվածահարված է: Նա բուժում է ստացել հոսպիտալում, հետո՝ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, իսկ հիմա՝ Միքայելյանի անվան ինստիտուտում, որտեղ եւ մնում է բուժման ընթացքում: Դանիելն առայժմ ապագայի ծրագրեր չի կառուցում՝ նա եւս մեկ վիրահատության պետք է ենթարկվի, եւ հայտնի չէ, թե դա որքան կտևի:
Մանրամասները՝ տեսանյութում: