20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Սրանով մենք ազատականացնում ենք դաշտը Եվրոպական Միության անդամ բոլոր պետությունների հետ»

Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով` շատ կարևոր է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ պաշտոնական բանակցությունների առաջին փուլի մեկնարկը, որ տրվել է ապրիլի 27-ին: Նա հավելեց, որ տրամադրվածությունը դրական է: Նույն տեմպերով շարունակելու դեպքում բավական արագ հնարավոր կլինի հասնել բանակցությունների ավարտին, որից հետո կլինի համաձայնագրի ստորագրումը:

«Համաձայնագիրը չափազանց կարևոր է մեր երկրի քաղավիացիայի զարգացման համար, քանի որ դա այն անհրաժեշտ քայլերից մեկն էր, որը մեր երկիրը պետք է իրականացներ «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելուց հետո: Ըստ էության, սրանով մենք ազատականացնում ենք դաշտը Եվրոպական Միության անդամ բոլոր պետությունների հետ: Մեր օրենսդրության մեջ մտցնում ենք իրավական կ արգավորումներ, որոնք կստեղծեն իրավական հիմք և բազա ավիաընկերություններին այստեղ ավելի ապահով ու կանխատեսելի զգալու համար»,- մանրամասնեց Սերգեյ Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ