24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ ես ատում նրան

«ԱՏԻՐ ՆՐԱ ՄԵՂՔԵՐԸ, ԻՍԿ ԻՐ ՀԱՄԱՐ ԱՂՈԹԻՐ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿՆՄԱՆՎԵՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, ՈՎ ՉԷՐ ԶԱՅՐԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՆԵԻ ՎՐԱ, ԱՅԼ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ»

Կեղծ նախանձախնդրություն ունեցողը հիվանդ է ծանր ախտով։ Շուտափույթ կերպով աշխատիր քո հոգու առողջության համար։ Իսկ եթե ցանկանում ես բժշկել տկարներին, ապա իմացիր, որ հիվանդներն առավել կարիք ունեն խնամքի, քան խիստ հանդիմանության։ Սակայն դու, ուրիշներին օգուտ չտալով, ինքդ քեզ ես գցում ծանր և տանջալի հիվանդության մեջ։ Մարդկանց մեջ առկա այդ նախանձախնդրությունը չի ընդունվում որպես իմաստության հատկանիշներիկց մեկը, այլ դասվում է հոգու հիվանդությունների շարքին, դա նշան է հոգևոր բանականության պակասի, նշան է ծայրահեղ տգիտության։

Աստծո իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է (Առակ․ 1:7), խաղաղ և հեզ լինելն է, մարդկային տկարությունները կրելը, որոնք բնորոշ են վեհ և տոկուն հոգուն, հաստատուն մտածելակերպին։ Ավետարանում ասվում է․ «Մենք, որ ուժեղ ենք հավատի մեջ, պարտավոր ենք թույլերի տկարությունը տանել» (Հռոմ․15:1) և հանցավորին հեզության ոգով վերահաստատել (Գաղ․ 6:1)։ Խաղաղությունն ու համբերությունը Սբ․ Պողոս առաքյալը դասում է Սուրբ Հոգու պտուղների շարքին (Գաղ․ 5:22)։

Մեղսավորի նկատմամբ ատելություն մի տածիր, որովհետև բոլորս էլ մեղավոր ենք, և եթե դու հանուն Աստծո ես ընդդիմանում նրան մեղսավորին, ապա նրա համար արցունք թափիր։ Ինչո՞ւ ես ատում նրան։ Ատիր նրա մեղքերը, իսկ իր համար աղոթիր, և դրանով կնմանվես Քրիստոսին, Ով չէր զայրանում մեղավորների վրա, այլ աղոթում էր նրանց համար։ Մի՞թե չես տեսնում, թե ինչպես էր Նա արտասվում Երուսաղեմի համար (Ղուկ․ 19:41)։ ․․․

Երբ պատվիրանների անդաստանում ջանքեր գործադրելուդ համար Աստված արժանացնի քեզ՝ հոգուդ մեջ զգալու աստվածային նախանձախնդրություն, այդժամ հստակ կտեսնես, որ այդ նախանձախնդրությունը պիտի դրդի քեզ մերձավորների առաջ լռության ու խոնարհության, նրանց սիրելու, գթալու, կարեկցելու։ Աստվածային նախանձախնմդրությունը հուր է, բայց արյուն չբորբոքող։ Այն նրա մեջ մարում է բորբոքվածությունը, բերում հանգիստ վիճակի։

Սուրբ Իսահակ Ասորի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ