Ռուս գործարարները նոր առաջարկներ են ներկայացնում /տեսանյութ/
ՌԴ Առևտրի և արդյունաբերության պալատի արտասահմանյան երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պուշկինը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ մեծապես կարևորում է հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը:
«Մեր հիմնական առաքելությունն այն է, որ կարողանանք ակտիվ տնտեսական համագործակցություն ստեղծել Հայաստանի հետ», – նշեց բանախոսը:
Ասուլիսի մյուս բանախսը՝ Ասեքսանդր Տրուժկովը, ով ներկայացնում է Նիժնիյ Նովգորոդում գտնվեղ «Պրոմ ավտո» ընկերությունը, ընդգծեց՝ իրենց ընկերությունը ներկայացնում է այնպիսի ավտոմեքենաներ, որոնք արդեն հասցրել են բարձր գնահատանքի արժանանալ:
Կան ավտոմեքենաներ, որոնք ավտովթարների ժամանակ կարող են արագ հասնել դեպքի վայր և տեղափոխել վթարված մեքենաները: Ասեքսանդր Տրուժկովը նշեց՝ առաջիկայում հայ գործընկերներին ներկայացնելու է իրենց գործարանի արտադրանքը և վստահ է՝ առաջիկայում սերտ համագործակցություն է ստեղծվելու:
Մանրամասները՝ տեսանյութում: