26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մամ, բա մեր պապան ե՞րբ ա գալու … ». Դավիթը ծնվեց հոր մահից 7 ամիս անց. Հայկական Ժամանակ

«Մա’մ, բա իմ պապան ո՞ւր ա, բա իմ պապան ե՞րբ ա գալու, ինչի մեր հետ չի ապրում: Բա պապայի համար ծաղիկ չենք տանո՞ւմ…»,- հորը միայն նկարներից ճանաչող հնգամյա Դավիթի հարցերի շա­րանն անսպառ է, հոր կարոտն՝ անծայր:

Դավիթը ծնողների յոթ տարվա սպասումն է, բայց ծնվեց հոր մահվանից յոթ ամիս անց` հոր ծննդյան օրն ու ստացավ արդեն նահա­տակ հոր անունը:

Դավիթի հայրը մեկն է այն երեք զինծա­ռայողներից, որոնք ուղիղ հինգ տարի առաջ այս օրը 2012-ի ապրիլի 27-ին հայ- ադրբեջանական սահմանագծի հյոաիս-արեւելյան հատվածում զոհվեցին ադրբեջա­նական զինվորականների դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով:

Սահմանամերձ պատերազմի ու խաղա­ղության արանքում մնացած Տավուշի մար­զի Բերդի տարածաշրջանում առ այսօր հիշում են չարաբաստիկ գիշերն ու ասում են, որ ղիվերսիային զոհ գնացած 28-ամյա Դավիթ Աբգարյանը, 25-ամյա Արամ Եսայանն ու 21-ամյա Արշակ Ներսիսյանը կան­խել են մի մեծ ողբերգություն, եւ եթե տղա­ները չհանդիպեին դիվերսանտներին, հայտնի չէ, թե ինչքան զոհեր ու կորուստներ կլինեին:

Տավուշի մարզի Բերդ քաղաքի չորս բնակիչները պայմանագրային զինծառա­յողներ էին եւ այդ օրը բարձրանում էին դիր­քեր հերթափոխի, սակայն նրանցից միայն մեկին հաջողվեց փրկվել:

Պատմում են, որ երբ մեքենան հասել է դիրքեր տանող ճանապարհի կեսին, դիվեր­սիոն խումբը նախ’ նռնակ է նետել նրանց ուղղությամբ, սակայն տղաները կարողա­ցել են դուրս պրծնել մեքենայից ու հասկա­նալով իրավիճակի լրջությունը սկսել են անզեն, մինչեւ վերջին շունչը պայքարել: Տղաներից ամենաերիտասարդի` 21-ամյա Արշակ Ներսիսյանի մայրը հիշում է.

«Քննիչը պատմում էր, որ Արշակի փորից ներքեւ 60-ից ավելի փամփուշտ ա եղել: Զե­ռին քարեր են էղել, թե էդ քարերով ի՞նչ պի­տի աներ»,- ասում է Արշակ մայրը Սվետլանա Պողոսյանն ու հավելում, որ դեպքի վայ­րում գտել են պարաններ, դիմակներ, լու­սարձակող քարտեզներ: Շատերն են նշում, որ դիվերսիոն խումբը շատ ավելի լուրջ առաքելությամբ էր եկել, սակայն հանդիպե­լով տղաներին’ հետ են քաշվել:

Հինգ տարի անց էլ երեք զոհերի ընտա­նիքներում վիշտը չի մարել: «Նույն ձեւի մղկ­տում ենք, նույն ցավն ա, ոչ մի բան չի փոխ­վել»,- ասում է տիկին Սվետլանան:

Արամ Եսայանի դուստրը դեպքի ժամա­նակ երկու տարեկան էլ չկար, գրկում էր հոր շորերն ու ասում*, որ պապան «քաղաք ա գնացել սոկիկ բերելու»: Այսօր նա արդեն դպրոցական է:

«Երեխան մեծանում ա, բայց ցավը չի անցնում: Միշտ հարցնում ա, թե ո՞ւր ա պա­պան, ինչի՞ չի գալիս, ինչի՞ չի զանգում: Հարցը տալիս ա ու շարունակում իր խաղը, արդեն ինքն էլ գիտի, որ ինչ էլ պատասխա­նեմ, մեկ ա պապան էլ չի գալու:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ