26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպառողին պետք է հրամցնել լագայուն արտադրանքը

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  «Սննդային գիտությունների և տեխնոլոգիաների հայկական միավորման» ղեկավար, Հայաստանում Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի ղեկավար Կարինե Գրիգորյանը նշեց՝  մեր երկրում ընդունվել է օրենք ՀԱՍՊ որակի վերահսկողության համակարգը, և անհրաժեշտ է, որ տվյալ համակարգը գործի  իր բոլոր հնարավորություններով, բացի այդ՝ ապրանք արտադրողը հենց ինքը  պետք է գիտակցի՝  ՀԱՍՊ որակի վերահսկման համակարգի գործարկումը   որակյալ ապրանք ստանալու հավաստիքը կարող է լինել:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Բարի Սամարացի»  ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանը ընդգծեց՝ իրենց ընկերությունը  ուշադրություն է դարձնում ՀԱՍՊ որակի վերահսկման համակարգին, իսկ ընկերության մասնագետները քայլում են ժամանակի ռիթմին համընթաց՝ պարբերաբար  մասնակցելով վերապատրաստման դասընթացների:

«Սննդամթերքի արտադրության մեջ մենք լուրջ հսկողություն ենք իրականացնում՝ համակարգված կերպով: Գովելի է, որ մեր պետությունը և սպառողները ևս շահրգրգռված են  վերահսկողություն իրականացնելու հարցում:  Մեր դռները միշտ բաց են բոլորի առջև: Մենք մեր առաջ նպատակ ենք դրել, այն է՝   սպառողին   հրամցնել լավագույն արտադրանքը. ասվածը վերաբերում է և՛ տեղական, և՛ արտասահմանյան շուկաներում առկա՝ մեր  արտադրանքին:  Հենց դրա համար էլ մենք համագործակցում ենք նաև գիտական ասպարեզի հետ՝ միջոցներ չխնայելով: Այդ միջոցները ներդրում ենք համարում, և կարծում ենք, որ էականն այն  է, որ ունենանք որակյալ արտադրանք, եթե անգամ շահույթը լինի քիչ», – նշեց Կարեն Պողոսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ