«Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ շոումեն»
Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ մեր հասարակությունը բավականին քաղաքականացված է: Բավական է քաղաքական գործիչներից մեկը մի հնչեղ ելույթ ունենա իշխանության դեմ կամ մեղադրի ընդդիմադիր որևէ ուժի ծախված լինելու մեջ, և նա միանգամից կհայտնվի հանրության ուշադրության կենտրոնում:
Վերոնշյալ գործիքակազմը լայնորեն կիրառում է Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով իրեն միակ և անկրկնելի ընդիմադիր՝ պոպուլիզմով լի մեղադրանքներ հնչեցնելով իր հետ պայքարող ընդդիմադիրների հասցեին: Այս մեթոդը բավական երկար ժամանակ օգնեց Նիկոլին մնալու քաղաքական դաշտի կիզակետում, բայց արդեն վերջերս ժողովուրդը ևս հասկացավ, որ Նիկոլը շարքային պոպուլիստ է, իսկ այդ գոռգոռոցներով լեցուն ելույթները` զուտ իր անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց: Սակայն Նիկոլը բավականին ճկուն էակ է և հասկանալով պահի լրջությունը՝ կատարեց մի նոր քայլ և գոռգոռալու փոխարեն սկսեց «երգել» և երգացնել իր թիմին:
Արի ու տես, որ այս մեթոդը ևս բավականին արդյունավետ էր հանրության ուշադրությունը գրավելու առումով: Օրերս
կայքերից մեկը գրել էր, որ Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան: