28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց  քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին։

Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը՝ առանձնացնելով պետություն – մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չարլզ Հայդերը ներկայացրեց ճանապարհաշինական ոլորտի գործունեության շրջանակները՝ նշելով, որ ճանապարհներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝դրանք որակապես բարձրակարգ են և երաշխավորված։

Գործարարն ընդգծեց, որ  հետաքրքրված է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերով, քանի որ դրանք մեծ պոտենցիալ ունեն:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ։

Նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկեց ներդրումային ծրագրեր իրականացնել վճարովի ճանապարհների կառուցման գործում: Նա նաև  հույս հայտնեց, որ հաջորդ տարվա համար հայտարարված ճանապարհաշինական մրցույթներին իրենց մասնակցությունը կունենան նաև քուվեյթցի շինարարները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ