20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Առանց սակագնի բարձրացման տրանսպորտային բարելավված համակարգ կլինի

Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքի տրանսպորտային համակարգի խնդրին: Նա հայտնեց, որ հունիսի վերջին տրանսպորտային ոլորտի բարեփոխումների փաթեթ պետք է ներկայացվի  խորհրդատուի հետ: Ծրագրի վերջնական հաստատումից հետո  2018 թ-ի սկզբին կլինի նոր տրանսպորտային համակարգ` նրա ներկայացմամբ: 

Հարցին, թե իսկ ինչքան ֆինանսական միջոց է հարկավոր դրա համար, նա պատասխանեց. «100 մլն ամերիկյան  դոլար է անհրաժեշտ, բանակցում ենք Եվրոպական ներդումային բանկի հետ՝ միջոցները ներգրավելու համար, բայց այս հաշվարկը խիստ նախնական է: Մեր  հաշվարկներով՝ առանց սակագնի փոփոխություն հնարավոր է իրականացնել  բարեփոխումները, կամ, եթե անգամ տարբերություն լինի, ապա էական չի լինի»:

Փոխքաղաքապետի խոսքով` այդ բարեփոխումը ենթադրում է նոր երթուղային ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդնում և կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ