Դրական միտում կա
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ օրերս անցկացվող տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաներին:
Վարչապետը ՊԵԿ նախագահին հարցերց, թե ինչ վիճակում են հարաբերությունները բողոքող աշխատակիցների հետ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ իրենց կողմից իրականացվող ստուգումները զուտ նախազգուշացնող բնույթ են կրել և որևէ տնտեսվարող չի տուգանվել:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից իրենք տնտեսվարողներին զգուշացրել են կարգավորել փոստաշրջանառությունը և գնորդներին տրամադրել ՀԴՄ կտրոնը:
«Կարող եմ ասել, որ դրական միտում կա, և տնտեսվարողները հասկացել են, որ իրենց ուղղված չէ այս ամենը, այլ ուղղված էր խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը հստակեցնելուն: Կազմվել է համատեղ աշխատանքային խումբ, սպասում ենք, որ իրենց կողմից առաջարկություններ ներկայացվեն»,- ասաց Վարդան Հարությունյանը:
«Շատ հստակ դա շարունակելու ենք: ՓՄՁ-ների բեռը չի ավելանալու: Պետք ա պարզ իրենց հետ խոսել, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»,- նկատեց վարչապետը: