Երջանիկ լինելու բանաձեւը
Կան մարդիկ, որոնք իրենց շուրջը լույս ու ջերմություն են սփռում և երջանկություն պարգևում շրջապատին: Նման մարդկանց համար ասում են, որ նրանք երջանիկ են: «Իսկ ի՞նչն է խանգարում մյուսներին երջանիկ լինելու հարցում»:
Իրականության մեջ երջանիկ մարդիկ լավատես են և ունեն ավելի հանգիստ մտածելակերպ:
«Իսկ ի՞նչ գաղտնիքներ ունեն երջանիկ մարդիկ»: Գաղտնիքներից մեկը ճիշտ ժամանակին անցյալը մոռանալն է: Չպետք է թույլ տալ, որ նա թունավորի ձեր ներկան: 20-րդ դարի Հույն մտածող և հասարակական գործիչ Կոստանդին Բեցիսն ասում է․ «Անցյալը մի հզոր ուժ է այն ժամանակ միայն, երբ դու ես տիրապետում նրան, բայց կդառնա ծանր բեռ, երբ նա կտիրապետի քեզ»։
Ճիշտ է: Անցյալը հիշելիս այն մեզ դաս պիտի լինի, որպեսզի այսօրը կարողանանք ճիշտ ապրել: Մեր հույսը ոչ թե վաղվա կամ ապագայի վրա դնենք, որն անհայտ է, այլ՝ Աստծու վրա ու գործածենք մեր խելքը, խիղճը և ամուր կամքը:
Հետևություններ արեք ձեր սխալներից և անցեք առաջ: Լավատեսությունը հիանալի մոտեցում է որևէ խնդրի: Անպայման պետք է կյանքի մի մեծ նպատակ ունենալ, քանի որ այն կարող է ձեզ և ձեր գործերին ճիշտ ուղղություն տալ:
Պետք է ճիշտ նախասիրություններ ընտրել հարաբերությունների մեջ․ գլխավորը՝ սեր և փոխադարձ վստահություն: Որոշեցեք ձեր սկզբունքները ու հավատարիմ մնացեք դրանց: Դուք ունեք ազատ ընտրության իրավունք և միայն դուք եք պատասխանատու ձեր կյանքի համար: Ձեր անհաջողությունների մեջ միայն դուք եք մեղավորը:
Փորձեցեք երջանկություն և ուրախություն պարգևել ուրիշներին: Եսասեր մի եղեք։
Ուրիշներին ժամանակ տրամադրելը մեծագույն ուրախությունն է և ինչո՞ւ չէ կարելի է ասել երջանկության գաղտնիքներից մեկն է։
ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ ԵՎ ԱՍՏԾՈՒՆ ՓԱՌՔ ՏԱՆՔ։
Տեր Հովսեփ քահանա Հակոբյան